16.10.2012 14:30

Գվարդիոլային կառաջարկվի գլխավորել Չիլիի հավաքականը

Գվարդիոլային կառաջարկվի գլխավորել Չիլիի հավաքականը

 Չիլիի ֆուտբոլային ասոցիացիայի նախկին նախագահ Խուան Կառլոս Բերլիները հայտարարել է, որ կազմակերպությունը պատրաստվում է ազգային հավաքականի ղեկավարի պաշտոնին հրավիրել «Բարսելոնայի» նախկին գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլային, որը ներկայումս հանգստանում է:

 «Իմ կարծիքով, Գվարդիոլան լավագույն մարզիչն է, եւ մենք կարող ենք նրան համոզել, որ մենք լուրջ ծրագրեր ունենք: Նրա համար փողը առաջին պլանում չէ, նրա համար կարեւորը մարտահրավեր ընդունելն է, ինչպիսին մերն է: Մենք նրան համոզելու հնարավորություններ ունենք»,- Բերլիների խոսքն է մեջբերում Las Últimas Noticias-ն:

 Ներկայումս Չիլիի հավաքականը 2014թ. աշխարհի առաջնության ընտրական մրցաշարում Ոււրուգվայի հետ կիսում է 4-րդ տեղը, եւ չիլիական ֆուտբոլային ասոցիացիան դժգոհ է հավաքականի գլխավոր մարզիչ Կլաուդիո Բորխի աշխատանքից:

 Հիշեցնենք, որ Գվարդիոլայի ծառայություններով հետաքրքրված է նաեւ «Միլանը»: