05.10.2013 13:47

Էդինսոն Կավանի. Սուարեսը սպասում է «Ռեալի» առաջարկին

Էդինսոն Կավանի. Սուարեսը սպասում է «Ռեալի» առաջարկին

Ուրուգվայի ազգային հավաքականի և ՊՍԺ-ի հարձակվող Էդինսոն Կավանին հայտարարել է, որ իր հայրենակից Lուիս Սուարեսը ցանկանում է շարունակել կարիերան Մադրիդի «Ռեալում». ««Ռեալ Մադրիդում» հանդես գալը պարզապես երազանք է Սուարեսի համար: Ես կարծում էի, որ նա արդեն այս ամռանը կտեղափոխվի Իսպանիա, բայց մադրիդյան ակումբը կենտրոնացած էր այլ ֆուտբոլիստի ձեռքբերման վրա»,- նշել է Կավանին: