05.10.2013 14:00

Գվարդիոլա. Անհնար է խաղալ ավելի լավ, քան Լամը

Գվարդիոլա. Անհնար է խաղալ ավելի լավ, քան Լամը

«Բավարիայի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան Լևերկուզենի «Բայերի» դեմ խաղից առաջ մամլո ասուլիսում անդրադարձել է իր գլխավորած թիմի և նրա ավագ Ֆիլիպ Լամի մարզավիճակին: «Հոկտեմբերին մեր հասցեին գովաբանությունները լավ չեն: Առաջինը՝ մենք դեռ պետք է հասնենք մեր լավագույն խաղամակարդակին, որում այսօր գտնվում է, օրինակ, Լամը: Կարծում եմ՝ անհնար է խաղալ ավելի լավ ֆուտբոլ, քան Լամը վերջին հանդիպումներում է խաղում: Ինչ վերաբերում է Գյոտցեին, ապա նրան ժամանակ է անհրաժեշտ, և նա գիտի դա», - ասել է կատալոնացին: