05.10.2013 14:53

Մատրի. «Եթե գրավեմ «Յուվենտուսի» դարպասը, ապա այն կնշեմ»

Մատրի. «Եթե գրավեմ «Յուվենտուսի» դարպասը, ապա այն կնշեմ»

Ամռանը «Յուվենտուսից » «Միլան» տեղափոխված Ալեսսանդրո Մատրին հայտարարել է, որ կիրակի օրը կայանալիք «Յուվենտուսի» դեմ խաղում թուրինցիների դարպասը գրավելու դեպքում կտոնի այն: «Եթե գրավեմ «Յուվենտուսի» դարպասը, ապա այն կնշեմ: Չեմ կարծում, որ դա կհամարվի անհարգալից վերաբերմունք: Ես տոնեցի գոլս, երբ գրավեցի «Կալիարիի» դարպասը, ինչո՞ւ նույնը չանեմ «Յուվենտուսի» հետ հանդիպման ժամանակ: Ես լավ հարաբերություններ եմ պահպանում «Յուվենտուսի» մի շարք խաղացողների հետ, որոնց հետ հաճախ հաղորդագրություններ ենք փոխանակում. նրանք խնդրում են, որ մի փոքր էլ սպասեմ և չբացեմ իմ գոլերի թիվը «Միլանի» կազմում», - ասել է Մատրին: