05.10.2013 17:30

Կարլո Անչելոտի. Օզիլին մաղթում եմ ամենալավը, բայց նա մեզ անհրաժեշտ չէ

Կարլո Անչելոտի. Օզիլին մաղթում եմ ամենալավը, բայց նա մեզ անհրաժեշտ չէ

«Ռեալ Մադրիդի» իտալացի մասնագետ Կարլո Անչելոտին «Լևանտեի» դեմ խաղից առաջ կազակերպված մամլո ասուլիսում անդրադարձել է իրենց նախկին խաղացող Մեսութ Օզիլին:  «Օզիլին մաղթում եմ ամենալավը, բայց նա մեզ անհրաժեշտ չէ: Հարձակման հետ կապված՝ մենք ընդհանրապես խնդիրներ չունենք, մեզ մնում է միայն բալանսավորել մեր խաղը, և դրան մենք արդեն հասանք «Կոպենհագենի» դեմ խաղում: Ինչ վերաբերում է Բեյլին, ապա մենք պետք է զրուցենք Ուելսի ազգային հավաքականի հետ, բայց կարծում եմ՝ նա դեռ 15 օր պետք է մարզվի առանձին ծրագրով», - նշել է Անչելոտին: