07.10.2013 12:25

Միչուն կփոխարինի Դավիդ Վիլյային

Միչուն կփոխարինի Դավիդ Վիլյային

Իսպանիայի առաջնության 8-րդ տուրի «Սելտայի» դեմ խաղում վնասվածք ստացած Դավիդ Վիլյան չի կարողանա մասնակցել Բելառուսի և Վրաստանի դեմ կայանալիք խաղերին: Նրա փոխարեն իսպանացիների գլխավոր մարզիչ Վիսենտե Դել Բոսկեն հավաքական է հրավիրել «Սուոնսիի» 27-ամյա հարձակվող Միչուին:

Նշենք, որ Միչուն «Օվիեդոյի» սան է, որտեղից 2007-ին տեղափոխվել է «Սելտա», իսկ 2011-ին Վիգոյից արդեն Մադրիդ՝ «Ռայո Վալյեկանո»: «Պրեմիեր լիգա» տեղափոխվելով՝ Միչուն «Սուոնսիի» կազմում անցկացրած 54 խաղում դարձել է 27 գոլի հեղինակ: