07.10.2013 11:18

Եվրոպական ուիքենդ. ՄՅՈՒ-ի նոր հերոսն ու փայլող ծերունիներ Իտալիայում

Եվրոպական ուիքենդ. ՄՅՈՒ-ի նոր հերոսն ու փայլող ծերունիներ Իտալիայում

Ազգային հավաքականների կազմում, որոիչ հանդիպումներից հետո Եվրոպայում տեղի ունեցավ ամենահիշարժան ուիքենդներից մեկը՝ 18 ամյա Յանուզայից մինչև 37 ամյա Տոտտի

Անգլիա

Մոյեսը կրկին շփոթության մեջ է. «Ստեդիում օֆ Լեյթում» 55-րդ րոպեն է, «Յունայթեդի» երկրպագուների մոտ կրկին նոստալգիա է Ֆերգյուսոնի հետ անցկացրած 27 տարիների հանդեպ՝ «Մոյեսը այն մասնագետը չէ, ով պետքէր...»:

Առաջին խաղակեսից հետո ՄՅՈՒ-ից ամենաշատը հիշվում են ոչ թե Վան Պերսին՝ խայտառակ մարզավիճակում է, կամ Ռունին՝ միայնակ է, այլ Դե Խեայի «սեյվը». Շմեյխելը այն անվանեց երբևիցե իր տեսած լավագույն «սեյվը» «Պրեմիեր լիգայում»,և 18-ամյա մի տղա՝ Անդան Յանուզան, ով առաջին անգամ էր հայտնվել «մանկունյանցիների» մեկնարկային կազմում:

Բելգիացին երկրորդ խաղակեսում նախ հավասարեցնում, իսկ հետո նաև առաջ է մղում հյուրերին, և եթե ձեզ թվում է, որ դրանք պարզապես հարվածներ էին, որոնք հարմար« նստեցին», շտապ նրա անունով տեսագրություններ փնտրեք Youtube-ում: 3 միավոր և անհրաժեշտ դադար՝ հավաքականների խաղերով պայմանավորված, որից հետո «Պրեմիեր լիգայի» առաջատարները պետք է ավելի հստակեցնեն իրենց խաղն ու հավակնությունները: Իսկ նրանցից այս տուրում միայն «Արսենալը» միավորներ կորցրեց՝ «Սիթին» պարզապես կարգի հաշվին մրցաշրջանում առաջին անգամ պարտության մատնեց «Էվերտոնին», «Չելսին» իր պահեստայինների շնորհիվ փրկեց Մոուրինյոյին հերթական քննադատություններից, իսկ «Լիվերպուլում» հարձակվողների փայլուն երկյակ ձևավորող Սուարեսն ու Սթարիջը «Մերսեսայդցիներին» կրկին վերադարձրին առաջին հորիզոնական:

Արդյունքներ

«Մանչեստեր Սիթի» - «Էվերտոն»3-1

«Քարդիֆ Սիթի» - «Նյուքասլ» 1-2

«Ֆուլհեմ» - «Սթոք Սիթի» 1-0

«Հալ Սիթի» - «Աստոն Վիլա» 0-0

«Լիվերպուլ» - «Կրիստալ Պելաս» 3-1

«Սանդերլենդ» - «Մանչեսթեր Յունայթեդ» 1-2

«Սաութհեմփթոն» - «Սուոնսի» 2-0

«Նորվիչ Սիթի» - «Չելսի» 1-3

«Տոտենհեմ» - «Վեսթ Հեմ» 0-3

«Վեսթ Բրոմվիչ» - «Արսենալ 1-1

Իսպանիա

Մադրիդի «Ռեալը» «Լևանտեի» դեմ խաղում նորից նույն անմիտ և հոգնած տեսքն ունի, և թվում է, թե բացի մրցավարներից՝ ոչ ոք չի օգնի հաղթել:

Անչելոտիի սաները կրկին առաջինն են բաց թողնում. Ռամոսը շատ արագ պատասխանում է, բայց չկա առաջատար հաղթանակի հասնելու համար: Էլ Ժարը 86-րդ րոպեին նորից «Լևանտեին» առաջ է մղում, և Անչելոտին արդեն սկսում է անհանգստանալ իր տեղիհամար, բայց Մորատան,ով յուրաքանչյուր հնարավորության ժամանակ ապացուցում է, որ Բենզեմայից լավ մարզավիճակում է, հավասարեցնում է հաշիվն ու վախեցնում տան տերերին, ովքեր չեն դիմանում ճնշմանն ու 94-րո րոպեին գնդակ բաց թողնում Կրիշտիանոյից. 2-3, ինչը թույլ չի տալիս, որպեսզի «Պրիմերան» վերածվի երկու թիմերի՝ «Բարսելոնայի» և «Ատլետիկոյի» առաջնության, որոնք կրկին հաղթանակներ են տանում:

Բարսան առանց Լեոյի, բայց փայլուն Նեյմարով՝ չի զիջում արգենտինացուն, առանց մեծ ջանքերի շրջում է հանդիպման ընթացքն ու հաղթանակ է տանում «Վալյադոլիդի» նկատամբ: Արժե հիշատակել նաև Սանչեսին՝ արդարացնում է Տատայիվ ստահությունն ու խաղ առ խաղ աճում, և Բարտրային, ով այսպիսի խաղով կստիպի մոռանալ նոր պաշտպան գնելու անհրաժեշտության մասին:

«Ատլետիկոն» էլ ոչ լավ խաղով, բայց Դիեգո Կոստայի երկու (կամ մեկ՝ պետք է սպասել, թե ԻՖՖ-ն ում հաշվին կգրանցի «ներքնակների» առաջին գոլը) գոլերի շնորհիվ հաղթում է «Սելտային», որը գլխավորող Լուիս Էնրիկեն, արդեն կարող է սկսել անհանգստանալ իր աշխատանքի համար:

Արդյունքներ

«Վիլյառեալ» - «Գրանադա» 3-0

«Մալագա» - «Օսասունա» 0-1

«Էլչե» - «Էսպանյոլ» 2-1

«Ռայո Վալյեկանո» - «Ռեալ Սոսյեդադ» 1-0

«Լևանտե» - «Ռեալ Մադրիդ» 3-2

«Բարսելոնա» - «Վալյադոլիդ» 4-1

«Ատլետիկո Մադրիդ» - «Սելտա» 2-1

«Սևիլյա» - «Ալմերիա» 2-1

«Խետաֆե» - «Բետիս» 3-1

«Ատլետիկ Բիլբաո» - «Վալենսիա» 1-1

Գերմանիա

Թվում է՝ այն թափը, որը հավաքել է «Բավարիան», «Բորուսիային» ավելի է մտահոգում, քան սեփական խաղն ու արդյունքները: Մեկ Կլոպն է իրեն կորցնում, մեկ առաջատարներն են իրենց կորցնում դարպասների առջև: Խաղի առաջին խաղակեսի 0-0-ն հրաշք խաղից հետո համարեց նաև «Մյունխենգլադբախի» գլխավոր մարզիչ ԼուսյենՖավրը: Սայթաքումներ լինում են բոլորի մոտ, բայց նման մարզավիճակով Կլոպի սաները Պեպի ինտելիգենտ «մեքենային» մրցակից չեն: Սակայն շաբաթ երեկոյան սայթաքում էին նաև բավարացիները:

«Բայերի» դեմ խաղում արձանագրված ոչ-ոքիում կարելի է մեղադրել պարզապես բախտին և շարունակել նույն տեմպերով, բայց կարելի է նաև մի քանի հետևություններ անել: Նախ, առանց կենտրոնական հարձակվողի՝ խաղը միշտ չէ, որ աշխատում է այստեղ, երկրորդ,որքան էլ որ տարօրինակ է՝ նման բարձրահասակ պաշտպաններով Պեպի «Բավարիան» նույնպես շարունակում է խոցելի լինել երկրորդ հարկում: Եվ վերջապես, «Ոսկե գնդակի» մասին երազող Ռիբերիի նյարդերը կարող են վնաս հասցնել թիմին մինչ ձմեռվա ժամանակահատվածը: Շաբաթ մրցավարները չնկատեցին կամ չցանկացան նկատել ֆրանսիացու կեղտոտ խաղը տուգանային հրապարակում, որից հետո պետք է նշանակվեր 11 մետրանոց, իսկ Ռիբերին պետք է որակազրկվեր գերմանական ստանդարտներով՝ առնվազն երկու խաղով: Ինչևէ, այս ոչ-ոքին ամեն դեպքում արժե համարել պատահականություն՝ զուտ ֆուտբոլային խնդիրներ «Բավարիայում» գրեթե չկան, և շատ բարդ է պատկերացնել, որ Գվարդիոլան մրցաշրջանի ընթացքում այնպիսի խուճապում կհայտնվի, ինչպես «Բորուսիայի» դեմ սուպերգավաթում էր:

Արդյունքներ

«Հանովեր 96» - «Հերտա» 1-1

«Բորուսիա Մյունխենգլադբախ» - «Բորուսիա Դորտմունդ» 2-0

«Մայնց» - «Հոֆենհայմ» 2-2

«Շալկե 04» - «Աուգսբուրգ» 4-1

«Շտուտգարտ» - «Վերդեր» 1-1

«Վոլֆսբուրգ» - «Այնտրախտ» Բրաունշվեյգ 0-2

«Բայեր 04» - «Բավարիա» 1-1

«Նյուրնբերգ» - «Համբուրգ» 0-5

«Ֆրայբուրգ» - «Այնտրախտ» 1-1

Ֆրանսիա

Ռանյերիի «Մոնակոն» շաբաթ երեկոյան «Սենտ Էտիենի» դեմ խաղում շատ մոտ էր մրցաշրջանում առաջին պարտությունը կրելուն, բայց Սուբաշիչը վստահ էր Գրադելի դեմ մեն-մենակ իրավիճակում: Իսկ արդեն 1 րոպե հետո Ռիբոլովլևի աստղերին առաջ մղեց արգենտինացի փոխարինման դուրս եկած Օկամպոսը, ում իր պոտենցիալով համեմատում են նույնիսկ Լեո Մեսսիի հետ, բայց նա ավելի շատ հիշեցնում է երիտասարդ Դ՛Ալեսանդրոյին: Հաճելի է տեսնել, որ «Մոնակոն» կարողանում է հաղթանակներ տանել նաև առանց Ֆալկաոյի գոլերի:

Իսկ տուրի կենտրոնական հանդիպումն իհարկե «Ֆրանսիայի դերբին» էր: Մինչ Մոտտայի 11-մետրանոցը՝ ՊՍԺ-ն շատ ավելի լավ տեսք ուներ, իսկ մարսելցիներից «Վելոդրոմում» երևում էր միայն Վալբուենան: 11-ից հետո «Մարսելը» կարող էր հաղթանակի մասին մտածել, եթե չլիներ Մանդանդայի կոպիտ սխալը, որի արդյունքում խաղավարտի վերջին րոպեին Մաքսվելը հավասարեցրեց հանդիպման հաշիվը: Երկրորդ խաղակեսում Անդրե Այուն 11 մետրանոց բերեց տանտերերի դարպասը. Իբրահիմովիչը չներեց 1-2, որից հետո կարգով շատ ավելի հզոր ՊՍԺ-ն կարողացավ պահել հաղթական հաշիվն ու հավասարվել «Մոնակոյին»:

Ֆրանսիայում կերպով զարմացնում է նաև «Լիլը», որին չեմպիոնությունից հետո այնպես մասնատեցին, որ թվում էր՝ նրանք դեռ երկար չեն կարողանա բարձրանալ վերին հորիզոնականներ:

Արդյունքներ

«Բաստիա» - «Լորիան»  4-1

«Մոնակո» - «Սենտ-Էտիեն» 2-1

«Գենգամ» - «Ռեն» 2:0

«Լիլ» - «Այաչո» 3-0

«Նանտ» - «Էվիան» 3-0

«Թուլուզ» - «Նիս» 1-0

«Վալենսիեն» - «Ռեյմս» 1-1

«Մոնպելյե» - «Լիոն» 5-1

«Մարսել» - ՊՍԺ 1-2

Իտալիա

«Միլանը» նույնպես նվաճված է. 7 խաղից՝ 7 հաղթանակ, ֆանտաստիկ Տոտտիով, ով քայլելով խաղադաշտում՝ ավելին է անում, քան ՌիկիԱլվարեսը կարող է «Ֆեռարիով», և ընդհանրապես՝ փայլուն Ռուդի Գարսիայի թիմով, որը հստակ գիտի իր անելիքը, հնարավոր է՝ բացառությամբ Բալցարետտիի, և որին արդեն իսկ երկրպագում են բազմաթիվ «գլորիհանթերներ»՝ «Ես երկրպագում էի նրանց Բատիստուտայի ժամանակներից» նախադասություններով: Բայց ինչն ավելի զարմացնող է «ներաաձուրիներին» ջախջախելու համար՝ բավական էր փակել Գուարինին և Ալվարեսին, իսկ առջևում բավական էր Ֆրանչեսկոյի վարպետությունը՝ տեսեք միայն, թե ինչպես է նա սկսում Ֆլորենցիի գոլով ավարտված գրոհը: Հաջորդ տուրում «գայլերին» է՛լ ավելի բարդ հանդիպում է սպասվում Բենիտեսի «Նապոլիի» հետ, որտեղ հաղթանակից հետո «Ռոմայի» խաղացողները կարող ենայլևս մեզ չխաբել ՉԼ-ի գոտու մասին խոսակցություններով:

Բայց միևնույն է՝ուիքենդի կենտրոնական խաղը տեղի էր ունենալու Թուրինում, և այն փառահեղ էր:

Բազմաթիվ կասկածանքների և երկմտանքների մեջ հայտնված «Յուվենտուսը»՝ «Իսկ միգուցե «Սկուդետտոն» առավելագո՞ւյնն է, ինչին Իտալիայում նման ճգնաժամային հատվածում կարող է հավակնել Կոնտեի թիմը», ընդունեց առանց Բալոտելլի մնացած՝ հաջորդ տարի կրկին ՉԼ-ում հայտնվելու մասին երազող «Միլանին», ովքեր սկսեցին այնպես, ինչպես իրենք էլ չէին սպասում: Մունտարիի 19-րդ վայրկյանի գոլը վերադարձրեց այս թիմերի միջև հանդիպումների 10 տարվա վաղեմության հուզականությունը: Հետագայում Պիրլոն չտոնեց իր նախկին թիմի դարպասըտուգանայինից գոլը՝ քանդելով նոր ձևավորվող այն տենդենցը, ըստ որի՝ֆուտբոլիստները սկսել են «հարգանքով նշել իրենց նախկին թիմերի գրավումը». Մատրին, օրինակ, ցանկանում էր դա անել: Կոնտեն էլ ցույց տվեց, թե որքան է ինքը հասկանում այս խաղից՝ փոխարինման դուրս բերելով խորը պահեստայինի վերածված Ջիովինկոյին. և տոնեց Սեբաստիանիգոլը, ինչպես իր գոլերն էր տոնում:

Հետո եղավ Կյելինիի գոլն ուՊոգբայի սխալից հետո՝Մունտարիի երկրորդ գոլը. Բուֆոնն ու Բոնուչին պատրաստ էին հենց խաղադաշտում ապտակել ֆրանսիացուն: 3-2՝ Յուվեն կենդանի է, և նույնիսկ այսպիսի «Միլանն» է կենդանի:

Այստեղ, Պիրլոյի և ընդհանրապես՝ ֆուտբոլի հանդեպ հարգանքից ելնելով, հրաժարվենք GIF-երից, դիտե՛ք հանդիպումն ամբողջությամբ: Եվ որպես հավելում՝ երբեք ուշադրություն մի դարձրեք այն պնդումներին, թե «Սերիա Ա-ն» ձանձրալի է:

Արդյունքներ

«Կիևո» - «Ատալանտա» 0-1

«Ինտեր» - «Ռոմա» 0-3

«Պարմա» - «Սասուոլո» 3-1

«Կատանյա» - «Ջենոա» 1-1

«Նապոլի» - «Լիվորնո» 4-0

«Սամպդորիա» - «Տորինո» 2-2

«Ուդինեզե» - «Կալյարի» 2-0

«Բոլոնյա» - «Վերոնա» 1-4

«Յուվենտուս» - «Միլան» 3-2

«Լացիո» - «Ֆիորենտինա» 0-0