08.10.2013 16:29

«Բարսելոնան» ցանկանում է ձեռք բերել Կուրտուային

«Բարսելոնան» ցանկանում է ձեռք բերել Կուրտուային

Վիկտոր Վալդեսը այդպես էլ չի համաձայնում երկարաձգել իր պայմանագիրը, ինչի պատճառով կատալոնցիները շարունակում են նոր դարպասապահ փնտրել: Երեկ ակումբի նախագահ Սանդրո Ռոսելը նշել է, որ ինքը դեռևս չի կորցրել Վալդեսին համոզելու հույսերը, բայց ավելացրել է, որ իրեն դուր է գալիս «Ատլետիկոյի» բելգիացի դարպասապահ Տիբո Կուրտուան, ում տրանսֆերային իրավունքները պատկանում են «Չելսիին»: Այսօր էլ, թիմի ապագա դարպասապահի խնդրին անդրադառնալով, կատալոնական Sport-ը տեղեկատվություն է տարածել, ըստ որի՝ Բարսան արդեն նախնական պայմանագիր է ստորագրել Մյունխենգլադբախի «Բորուսիայի» դարպասապահ Անդրե Տեր Շտեգենի հետ: