16.10.2012 20:16

Հարի Ռեդնապ. Բեյլը Մեսիի եւ Ռոնալդուի մակարդակի ֆուտբոլիստ է

Հարի Ռեդնապ. Բեյլը Մեսիի եւ Ռոնալդուի մակարդակի ֆուտբոլիստ է

Անգլիական «Տոտենհեմի» նախկին գլխավոր մարզիչ Հարի Ռեդնապը թիմի խաղացող Գարեթ Բեյլին համեմատել է ժամանակակից ֆուտբոլի երկու ուժեղագույն ֆուտբոլիստների՝ Կրիշտիանու Ռոնալդուի եւ Լիոնել Մեսիի հետ:

«Գարեթը զարմանալի ֆուտբոլիստ է, որը այնպիսի ունակություններ ունի, որոնք ոչ մեկի մոտ չկան: Այո, ուելսցու որոշ ունակություններ նույնիսկ Ռոնալդուի եւ Մեսիի մոտ չկան: Ես միանշանակ համոզված եմ, որ Բեյլը այդ խաղացողների հետ նույն շարքում է գտնվում, եւ Գարեթը նույնքան արժանի է «Ոսկե գնդակին»: Երբ Բեյլը  տրամադրված է լինում, նրա հետ ոչ մեկ չի կարող համեմատվել: Մի խոսքով, նա մեծագույն խաղացող է: Հիմնականում Գարեթի շնորհիվ է այժմ «Տոտենհեմը» բավական հաջող ֆուտբոլ ցուցադրում»,- Ռեդնապի խոսքն է մեջբերում Goal.com-ը: