10.10.2013 08:10

Այսուհետ «Բենթլի Սամո» չէ, պարզապես Սամո. Կճոյանը այլևս «Բենթլի» չունի. Մամուլ

Այսուհետ «Բենթլի Սամո» չէ, պարզապես Սամո. Կճոյանը այլևս «Բենթլի» չունի. Մամուլ

«ՉԻ» տեղեկություններով՝ Արարատյան հայրապետական թեմի առաջնորդ, Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանը, որը «Բենթլի» մակնիշի ավտոմեքենա նվեր ստանալու կապակցությամբ ձեռք էր բերել «Բենթլի Սամո» մականունը (Նավասարդի աշխարհիկ անունը եղել է Սամվել), հրաժեշտ է տվել իր «Բենթլիին»։ Բանն այն է, որ նա վաճառել է ավտոմեքենան. եկեղեցականների շրջանակներում տարածված խոսակցությունների համաձայն՝ գումարը վերջինս օգտագործելու է բարեգործական նպատակներով։ Փաստորեն՝ Կճոյանը փորձում է ազատագրվել չարաբաստիկ «Բենթլիի»՝ իրեն պատճառած վնասներից՝ փորձելով ներկայացնել, որ ինքը ոչ միայն շքեղություն սիրող և օֆշորում գործունեություն ծավալող անձ է, այլ նաև մեծ բարեգործ, որը կարող է իր ունեցվածքր ծառայեցնել հոտին։

Կճոյանը «Բենթլին» նվեր էր ստացել իր սանիկից՝ «Ջոսսե» ռեստորանային համալիրի նախկին սեփականատեր Մհերից։ Վերջինս, ի դեպ, թերթի հետ հարցազրույցում դժգոհել էր Կճոյանից՝ հայտարարելով, թե նա իր երեխայի կնքահայրն է եղել, բայց ոսկյա խաչը առանց ոսկյա շղթայի է նվիրել իր փոքրիկին: