10.10.2013 12:18

Ռամին արդեն այս շաբաթ կարող է սկսել մարզվել «Միլանի» կազմում

Ռամին արդեն այս շաբաթ կարող է սկսել մարզվել «Միլանի» կազմում

Ինչպես տեղեկացնում է La Gazzetta dello Sport-ը, «Վալենսիա»-ի ֆրանսիացի պաշտպան Ադիլ Ռամին ձմռանը կտեղափոխվի «Միլան»: Իտալական պարբերականի պնդմամբ՝ Ռամին արդեն այս շաբաթ կարող է սկսել մարզվել «Միլանի» կազմում: Հիշեցնենք, որ «Վալենսիայի» ղեկավարությունը որոշում էր կայացրել որակազրկել Ռամիին և հեռացնել թիմի կազմից՝ այն բանից հետո, երբ նա հրապարակավ քննադատել էր «չղջիկների» գլխավոր մարզիչ Միրոսլավ Ջուկիչին: