10.10.2013 11:29

Մեսութ Օզիլ. Դեռևս շուտ է մտածել չեմպիոնության մասին

Մեսութ Օզիլ. Դեռևս շուտ է մտածել չեմպիոնության մասին

«Արսենալի» աստղային ձեռքբերումը՝ Մեսութ Օզիլը, խոսել է մրցաշրջանում իր թիմի  հավակնությունների մասին. «Դեռևս շուտ է մտածել չեմպիոնության մասին: Ներկայիս արդյունքները գոհացնող են, բայց պետք չէ նրանց չափից շատ նշանակություն տալ: Մենք պետք է շարունակենք յուրաքանչյուր խաղում խաղալ մաքսիմալ կենտրոնացված: «Պրեմիեր լիգայում» տեմպային ֆուտբոլ է, ինչը, կարծում եմ, ինձ կօգնի աճել որպես ֆուտբոլիստ», - նշել է Օզիլը: