11.09.2012 18:08

Վրաստան կայցելեն եվրոպական վեց երկրների արտգործնախարարներ

Մոտ օրերս Վրաստան կայցելեն վեց երկրների արտգործնախարարներ,- հայտնել է Վրաստանի փոխարտգործնախարար Նինո Կալանդաձեն:

Սեպրեմբերի 12-ին Վրաստան կժամանի Էստոնիայի ԱԳ նախարար Ուրմաս Պաետը, որն իր այցի շրջանակներում կհանդիպի ոչ միայն իր վրացի գործընկերոջն, այլև կառավարության մյուս անդամներին:

Իսկ արդեն սեպտեմբերի 17-ին Վրաստանում կլինեն Ռումինիայի, Բուլղարիայի, Չեխիայի, Լատվիայի և Լիտվայի ԱԳ նախարարները: Այցի շրջանակներում նախատեսվում է քննարկել Վրաստանի և Եվրամիության փոխհարաբերություններին առնչվող հարցեր,- գրում է regnum-ը