11.10.2013 15:22

Սկոլարի. Մոուրինյոն արդեն իր արդարացումն է պլանավորում

Սկոլարի. Մոուրինյոն արդեն իր արդարացումն է պլանավորում

Բրազիլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Լուիս Ֆելիպե Սկոլարին պատասխանել է «Չելսիի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյին, ով «Բարսելոնայի» բրազիլացի նորեկին՝ Նեյմարին, «սուզվող» և սիմույլանտ էր անվանել: « Մոուրինյոն արդեն իր արդարացումն է պլանավորում, այն դեպքում եթե իր թիմը հանդիպի Նեյմարի թիմին ՉԼ-ում: Նեյմարը ընկնում է այնքան, որքան բոլորը. «Չելսիի» ֆուտբոլիստները նույնպես ոչնչով չեն տարբերվում», - նշել է Սկոլարին: