11.10.2013 15:26

Հայաստանի հավաքականն ու Եվրո-2016-ը

Հայաստանի հավաքականն ու Եվրո-2016-ը

2014 թվա­կա­նի աշ­խար­հի առաջ­նու­թյան ընտ­րա­կան փու­լի վեր­ջին եր­կու հան­դի­պում­նե­րից առաջ լա­վա­տես­նե­րը շա­րու­նա­կում են հաշ­վար­կել տար­բե­րակ­նե­րը եւ խմբում 2-րդ տե­ղը զբա­ղեց­նե­լու հույ­ս փայ­փա­յել: Թե­րեւս կա­րիք չկա դրա վրա գլուխ կոտ­րել: Չա­փից շատ գոր­ծոն­ներ պետք է հա­մադր­վեն, որ­պես­զի Բուլ­ղա­րի­ա­յին եւ Իտա­լի­ա­յին հաղ­թե­լուց հե­տո մեր ազ­գա­յին թի­մը զբա­ղեց­նի 2-րդ տե­ղը եւ իրենց խմբե­րում 2-րդ տե­ղը գրա­ված հա­վա­քա­կան­նե­րից չդառ­նա վա­տա­գույ­նը: Այն­պի­սի զգա­ցո­ղու­թյուն է, թե ֆուտ­բո­լիստ­ներն այդ մա­սին այ­լեւս չեն մտա­ծում: Փառք Աստ­ծո: Հո­գե­բա­նա­կան ճնշումն ավե­լի քիչ կլի­նի:

Առա­ջի­կա հան­դի­պում­նե­րը պետք է այլ հար­թու­թյուն­նե­րում դի­տարկ­վեն:

Առա­ջին.

Եվ­րո-2016-ի ընտ­րա­կան փու­լի վի­ճա­կա­հա­նու­թյու­նը եւ զամ­բյուղ­նե­րը: 

Չնա­յած վի­ճա­կա­հա­նու­թյու­նը շատ հե­ռու չէ, բայց ՈՒԵ­ՖԱ-ում դեռ վերջ­նա­կա­նա­պես չեն որո­շել, թե ինչ ձեւ­ա­չա­փով կըն­թա­նա որա­կա­վոր­ման փու­լը: Ինչ էլ լի­նի, Ֆրան­սի­ա­յում Եվ­րո­պա­յի առաջ­նու­թյու­նում 16 թիմ չեն հան­դի­պի, այլ 24, հե­տեւ­ա­բար այն­տեղ հայտն­վե­լու շան­սերն ավե­լի քան իրա­տե­սա­կան են: Այս պա­հին Հա­յաս­տա­նի հա­վա­քա­կա­նը վար­կա­նի­շով 4-րդ զամ­բյու­ղում է եւ բո­լոր շան­սերն ու­նի 2 հաղ­թա­նա­կի դեպ­քում նվա­զա­գույ­նը հայտն­վել 3-րդ զամ­բյու­ղում, գու­ցե նաեւ՝ 2-րդում: Այս խնդրի լու­ծու­մը նշա­նա­կա­լի­ո­րեն կբարձ­րաց­նի Եվ­րո-2016-ում հայտն­վե­լու Հա­յաս­տա­նի շան­սե­րը՝ ան­կախ նրա­նից, թե ինչ ձեւ­ա­չա­փով կանց­կաց­վի ընտ­րա­կան փու­լը: Ահա Մի­նա­սյա­նի եւ նրա ֆուտ­բո­լիստ­նե­րի գլխա­վոր նպա­տա­կը: Այս մարզ­չի հետ եւ այս կազ­մով հա­վա­քա­կանն ար­դեն 2-րդ ընտ­րա­կան փուլն է անց­կաց­նում: Հա­վա­նա­բար նույն մարզ­չի հետ եւ նույն կազ­մով նաեւ հա­ջորդ ընտ­րա­կան փու­լը կանց­կաց­նի: Լու­ծե­լով այս խնդի­րը՝ նրանց հա­մար ավե­լի հեշտ կլի­նի հա­ջորդ ընտ­րա­կան փու­լում: Ցանկացած դա­սա­վո­րու­թյան դեպ­քում ինչ զամ­բյու­ղում էլ հայտն­վի հա­վա­քա­կա­նը, Եվ­րո-2016-ի ընտ­րա­կան փու­լը չհաղ­թա­հա­րե­լը ձա­խո­ղում կլի­նի այս հրա­շա­լի սերն­դի հա­մար, որն այդ պա­հին ու­ժե­րի ծաղկ­ման շրջա­նում կլի­նի: Ամե­նեւ­ին ցան­կու­թյուն չկա, որ հա­ջորդ ընտ­րա­կան փու­լից հե­տո այդ տղա­նե­րի մա­սին ասեն. «Կորս­ված սե­րունդ»:

Երկ­րորդ.

Եզ­րա­փա­կիչ հան­դի­պում­նե­րը պետք է պա­տաս­խան տան հե­տեւ­յալ (գու­ցե՝ ոչ առանց բո­ղո­քարկ­ման) հար­ցին, թե ինչ է իրե­նից ներ­կա­յաց­նում Հա­յաս­տա­նի հա­վա­քա­կա­նը, որը գործ­նա­կա­նում գրե­թե նույն կազ­մով ան­ցավ 2-րդ ընտ­րա­կան փու­լը:

Եվ­րո-2012-ի ընտ­րա­կան փու­լի ար­դյունք­նե­րով դա երի­տա­սարդ, հան­դուգն, հե­ռան­կա­րա­յին, տա­ղան­դա­վոր, բայց շատ ան­փորձ թիմ էր: Իսկ ի՞նչ կա­րե­լի է հի­մա ասել: Ավե­լի փոր­ձա­ռու, բայց՝ պա­կաս կա­յուն: Դե­ռեւս երի­տա­սարդ, բայց՝ ակն­հայտ խնդիր­նե­րով: Քիչ հակ­ված հույ­զե­րի, բայց՝ մար­տա­վա­րա­կան հմտու­թյուն­նե­րի պա­կա­սով: Բուլ­ղա­րի­ա­յի եւ Իտա­լի­ա­յի հետ հան­դի­պում­նե­րը կա­րող են նշա­նա­կա­լի­ո­րեն սրբագ­րել այս բնու­թագ­րա­կան­նե­րը: Դա ավե­լի կա­րեւ­որ է այն բա­նի գի­տակց­ման հա­մար, թե ուր կըն­թա­նա Հա­յաս­տա­նի հա­վա­քա­կա­նը, քան չոր գնա­հա­տա­կան­ներն այն մա­սին, թե՝ ձա­խող­վա՞ծ էր ընտ­րա­կան փու­լը, հա­ջո՞ղ, թե՞ ոչ մի­ան­շա­նակ: 

Եր­րորդ.

Ար­դյո՞ք մարզ­չա­կան շտա­բը սո­վո­րել է հե­տեւ­ու­թյուն­ներ անել նա­խորդ բազ­մա­թիվ փոր­ձե­րից եւ կոնկ­րետ խնդիր­նե­րի լուծ­ման մար­տա­վա­րա­կան որո­շում­ներ գտնել:

Հա­վա­քա­կա­նի խնդիր­ներն ակն­հայտ են, եւ բազ­միցս են քննարկ­վել նրանց կող­մից, ով­քեր ան­տար­բեր չեն նրա հան­դեպ: Դա եւ կարճ նստա­րանն է, եւ, ընդ­հա­նուր առ­մամբ, պաշտ­պա­նու­թյու­նում թույլ դե­րա­կա­տար­նե­րի ընդգր­կու­մը, եւ Ռո­ման Բե­րե­զովս­կու հա­մար­ժեք փո­խա­րի­նո­ղի բա­ցա­կա­յու­թյու­նը: Ամեն ան­գամ դրանք թվար­կե­լը, մանտ­րա­յի պես կրկնելն իմաստ չու­նի: Ու­նենք այն, ինչ ու­նենք: Հղում կա­տա­րել վնաս­վածք­նե­րի առա­տու­թյան եւ կո­րուստ­նե­րի վրա, աննր­բան­կա­տու­թյուն է, քա­նի որ բուլ­ղա­րա­ցի­նե­րի հետ հան­դի­պու­մը որա­կազրկ­ման պատ­ճա­ռով բաց կթող­նեն Վա­րազ­դատ Հա­րո­յա­նը եւ Ար­թուր Եդի­գա­րյա­նը, ֆուտ­բո­լիստ­ներ, որոնք շատ կա­րեւ­որ են, բայց փո­խա­րի­նե­լի: 

Եթե հե­ռա­նանք նա­խորդ ընտ­րա­կան հան­դի­պում­նե­րից, ապա այս պա­հին Հա­յաս­տա­նի հա­վա­քա­կանն ար­դյու­նա­վետ օգ­տա­գոր­ծում է հա­կագ­րոհ­նե­րը: Մյուս մո­դել­ներն ամե­նեւ­ին չեն աշ­խա­տում, չկա պլան B-ն: Այլ խոս­քով, մեր թի­մը չի կա­րո­ղա­նում դիր­քա­յին գրոհ սկսել: Այս­տե­ղից էլ՝ 1-ին հա­մա­րի խա­ղի հետ կապ­ված բո­լոր խնդիր­նե­րը:

Կազ­մում ու­նե­նա­լով ստան­դարտ­նե­րի այն­պի­սի վար­պետ, ինչ­պի­սին Արազ Օզ­բի­լիսն է, եւ գլխով լավ խա­ղա­ցող նվա­զա­գույ­նը 4 ֆուտ­բո­լիստ (Ար­զու­մա­նյան, Հա­րո­յան, Ղա­զա­րյան, Մով­սի­սյան), Հա­յաս­տա­նի հա­վա­քա­կա­նը ծայ­րա­հեղ անար­դյու­նա­վետ է իրաց­նում ստան­դարտ­նե­րը: Այս ամե­նը շատ եր­կար ժա­մա­նակ է շա­րու­նակ­վում, առա­ջըն­թացն էլ չի երեւ­ում:

Մի­նա­սյանն ու նրա օգ­նա­կան­նե­րը հա­կա­ռա­կը կա­պա­ցու­ցե՞ն: Կար­ծում ենք՝ այդ ար­դյունք­նե­րով էլ կո­րոշ­վի՝ կշա­րու­նա­կե՞ն հա­ջորդ ընտ­րա­կան փու­լում աշ­խա­տել հա­վա­քա­կա­նի հետ, թե՞ հարկ կլի­նի օտա­րերկ­րա­ցի մաս­նա­գետ փնտրել:

Վեր­ջա­բան. Եթե Հա­յաս­տա­նի հա­վա­քա­կա­նը 2 հան­դի­պում­նե­րում էլ հաղ­թի, բո­լոր գոր­ծոն­նե­րը կհա­մադր­վեն, եւ նա պա­տաս­խան խա­ղե­րի իրա­վունք կստա­նա: Թե­կուզ դա մեծ անակն­կալ կլի­նի, բայց հի­մա պետք է այլ բա­նի շուրջ մտա­ծել:

Ար­տուշ Մկրտչյան
Սպորտ էքսպ­րես-Ին­տեր­նե­տի գլխա­վոր խմբագ­րի տե­ղա­կալ, 
հա­տուկ «Ֆուտ­բոլ 365»-ի հա­մար: