15.10.2013 18:42

Վիճակագրություն. Իտալիան ԵՐԲԵՔ չի պարտվել ԱԱ ընտրական փուլի տնային խաղերում

Վիճակագրություն. Իտալիան ԵՐԲԵՔ չի պարտվել ԱԱ ընտրական փուլի տնային խաղերում

Եթե Հայաստանի ֆուտբոլի հավաքականին հաջողվի այսօր երեկոյան Նեապոլում հաղթել, ապա մեր տղաները յուրօրինակ ռեկորդի հեղինակ կդառնան: Քանի որ, ըստ Միջազգային վիճակագրական կենտրոնի տվյալների, Իտալիայի հավաքականը աշխարհի առաջնությունների ընտրական փուլերում սեփական հարկի տակ երբեք չի պարտվել:

Իսկ ընդհանրապես, պաշտոնական խաղերում վերջին անգամ «Սկուադրա աձուրան» տանը պարտվել է նախորդ հազարամյակում`1999-ի սեպտեմբերի 8-ին: Այդ օրը Եվրո-2000-ի ընտրական փուլի նախավերջին խաղում Դանիայի հավաքականի ֆուտբոլիստները 3 գոլ ուղարկեցին Ջանլուիջի Բուֆոնի դարպասը: Հենց այն Բուֆոնի, որն այսօր պաշտպանելու է իր թիմի դարպասը մեր ֆուտբելիստների դեմ խաղում:


1999-ին (ինչպես եւ այսօր) Իտալիան արդեն ապահովել էր խմբում առաջին տեղը, եւ հաջորդ տարի փայլուն կերպով հանդես եկավ Հոլանդիայում եւ Բելգիայում տեղի ունեցած Եվրո-2000-ին` հասնելով մինչեւ եզրափակիչ եւ ընդամենը վերջին վայրկյաններին Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը զիջեց ֆրանսիացիներին:

Ի դեպ ըստ ԱԱ 2014-ի ընտրական փուլի Եվրոպական գոտու կանոնակարգի, B խմբից անցումային խաղերի իրավունք կարող է ունենալ միայն Հայաստանի ազգային հավաքականը, քանի որ թե Բուլղարիան թե Չեխիան և թե Դանիան խմբի վերջին հորիզոնականը զբաղեցրած թիմի՝ Մալթայի դեմ խաղերում վաստակել են 6 միավոր: 

Իտալիա 2-3 Դանիա - 08.09.1999