16.10.2013 10:37

Bild. «Բորուսիան» Հյումելսին թույլատրել է տեղափոխվել «Բարսելոնա»

Bild. «Բորուսիան» Հյումելսին թույլատրել է տեղափոխվել «Բարսելոնա»

Ինչպես տեղեկանում ենք գերմանական Bild-ի այսօրվա համարից, Դորտմունդի «Բորուսիան» Մատս Հյումելսին թույլատրել է տեղափոխվել «Բարսելոնա» և սկսել բանակցություններ վարել կատալոնցիների հետ իր անձնական պայմանագրի վերաբերյալ: Ըստ Bild-ի՝ գործարքը կգնահատվի 35 մլն €:

Հիշեցնենք, որ ամռանը Տիտո Վիլանովան հրաժարվել էր Հյումելսին ձեռք բերելու մտքից, իսկ նրան փոխարինած Տատա Մարտինոն վստահում է արդեն ունեցած կազմին և պաշտպաններ է փնտրում Հարավային Ամերիկայում՝ Բալանտա, Վերգինի: