17.10.2013 14:14

Հայաստանի հավաքականը ՖԻՖԱ-ի աղյուսակում ռեկորդային՝ 38-րդ տեղում է

Հայաստանի հավաքականը ՖԻՖԱ-ի աղյուսակում ռեկորդային՝ 38-րդ տեղում է

Հոկտեմբերի 17-ին հրապարակվել է ՖԻՖԱ-ի դասակարգման նոր աղյուսակը: Հայաստանի հավաքականը Բուլղարիային հաղթելուց և Իտալիայի հետ ոչ-ոքի խաղալուց հետո առաջադիմել է 17 տեղով և զբաղեցնում է իր համար ռեկորդային՝ 38-րդ հորիզոնականը:

Աղյուսակը գլխավորում է Իսպանիան, երկրորդ տեղ է բարձրացել Գերմանիայի հավաքականը, երրորդը Արգենտինան է:

Նշենք նաև, որ ամենամեծ առաջընթաց գրանցած հավաքականների թվում Հայաստանը 3-րդ տեղում է. Ամենից շատ առաջադիմել է Շոտլանդիայի հավաքականը (+28), նրան հետևում է Ադրբեջանը (+19):

Իսկ այս խաղափուլը շատ անհաջող է ստացվել Մոնտենեգրոյի հավաքականի համարը, որի անկումը կազմում է 27 հորիզոնական:

Հավելենք նաև, որ ՈՒԵՖԱ-ի դասակարգման աղյուսակում Հայաստանը գտնվում է 22-րդ տեղում:

Ամբողջ աղյուսակին կարող եք ծանոթանակ այստեղ:

1. Իսպանիա - 1513 միավոր

2. Գերմանիա - 1311

3. Արգենտինա - 1266

4. Կոլումբիա - 1178

5. Բելգիա - 1175

6. Ուրուգվայ - 1164

7. Շվեյցարիա - 1138

8. Հոլանդիա - 1136

8. Իտալիա - 1136

10. Անգլիա - 1080

19. Ռուսաստան - 874

20. Ուկրաինա - 871

26. Դանիա - 824

27. Չեխիա - 783

38. ՀԱՅԱՍՏԱՆ - 687