18.10.2013 15:39

«Վալենսիան» Ադիլ Ռամիին տուգանել է 275 հազար €-ով

«Վալենսիան» Ադիլ Ռամիին տուգանել է 275 հազար €-ով

Ֆրանսիայի հավաքականի կենտրոնական պաշտպան Ադիլ Ռամին, հունվարին «Միլան» պաշտոնական տեղափոխությունից առաջ, ստիպված կլինի իսպանական ակումբին վճարել 275 հազար €:Պատճառն այն է, որ Ռամին հրապարակային քննադատել և վիրավորել էր «Վալենսիայի» գլխավոր մարզիչ Միրոսլավ Ջուկիչին, որից հետո ակումբը նրան այլևս թույլ չէր տալիս մարզվել թիմի հետ:

Ֆրանսիացին երեկվանից արդեն իսկ մարզվում է «Միլանի» կազմում, որտեղ, ըստ նրա՝ տիրում է «հրաշալի մթնոլորտ»: Նշենք նաև, որ Ռամին կարող է մասնակցել ՉԼ-ին փետրվարից, քանի որ «Վալենսիայի» կազմում չի մասնակցել Եվրոպայի լիգայի խաղերին: