17.10.2012 18:05

Սերգեյ Ուդալցովը կանչվել է հարցաքննության

Սերգեյ Ուդալցովը կանչվել է հարցաքննության

«Ձախ ճակատ» ընդդիմադիր ուժի համակարգող Սերգեյ Ուդալցովը, որին  զանգվածային  անկարգությունների հանգեցրած միջոցառումների կազմակերպման մեղադրանք է առաջադրած, հարցաքննության նպատակով տեղափոխվել է Ռուսաստանի քննչական ծառայություն:

Զանգվածային անկարգությունների կազմակերպման հոդվածով քրեական գործը, որով  Ս. Ուդալցովից բացի՝ անցնում են Կոնստանտին Լեբեդևը, Իլյա Պոնոմարյովը և Լեոնիդ Ռազվոզժաևը, հարուցվել է այն բանից հետո, երբ   քննչական մարմինները զանգվածային անկարգությունների մասին վկայող կադրեր են հայտնաբերել «Բողքի Անատոմիա- 2» վավերագրական ֆիլմում:

Ս. Ուդալցովի փաստաբանը չի բացառել, որ հարցաքննությունից հետո իր պաշտպանյալին կարող են կալանքի տակ վերցնել: