17.10.2012 19:29

Սաակաշվիլին պաշտոնապես խորհրդարանում վարչապետի պաշտոնում առաջադրել է Իվանիշվիլիի թեկնածությունը

Սաակաշվիլին պաշտոնապես խորհրդարանում վարչապետի պաշտոնում առաջադրել է Իվանիշվիլիի թեկնածությունը

Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին խորհրդարանում երկրի վարչապետի պաշտոնում առաջադրել է խորհրդարանական ընտրություններում հաղթանակած «Վրացական երազանք» դաշինքի ղեկավար Բիձինա Իվանիշվիլիի թեկնածությունը, այսօր հաղորդել է երկրի ղեկավարի մամլո քարտուղար Մանանա Մանջգալաձեն:

Սահմանադրության համաձայն՝ վարչապետի թեկնածուն պետք է տասնօրյա ժամկետում կառավարություն կազմի, որից հետո Վրաստանի խորհրդարանը ձայների մեծամասնությամբ պետք է վստահություն հայտնի նոր կառավարությանը: