17.10.2012 21:41

Պատրիարք Կիրիլը՝ թանկարժեք իտալական կահույքի մեծ սիրահար

Պատրիարք Կիրիլը՝ թանկարժեք իտալական կահույքի մեծ սիրահար

Իտալացի լրագրողները նոր հանգամանքեր են բացահայտել թանկարժեք ժամացույցների սիրահար Համայն Ռուսիո պատրիարք  Կիրիլի մասին: Տեղացի ձեռներեցները հպարտորեն պատմում են, որ ռուս ուղղափառների հոգևոր առաջնորդից փառահեղ կահույքի անհատական պատվեր են ստացել:      

«Վերջին չորս ամիսների ընթացքում պատրիարքի բնակարանի համար հատուկ պատվերով գերթանկարժեք կահույք պատրաստող «Jumbo» ընկերության ներկայացուցիչները գլխավոր մուտքով են մտել Կիրիլ 1-ինի տուն»,- գրում է իտալական Il Giorno պարբերականը և հավելում, որ Կիրիլի նոր կահավորված սենյակի բացումը կատարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:

Ընկերության ներկայացուցիչների խոսքերով, ռուս ուղղափառների հոգևոր առաջնորդի համար ընտրված կահույքը Four Seasons հավաքածուից է եղել, իսկ թանկարժեք նմուշների անհատականացումն իրականացվել է հայտնի  ոճաբան Մարինա Պուտիլովսկայաի կողմից:

Պատրիարքի ձեռք բերած կահ կարասիի ընդհանուր արժեքը հնարավոր չի եղել պարզել, սակայն Jumbo-ի պաշտոնական կայքում նշվում է, որ ընկերության ներկայացրած մեկ սեղանի գինը կարող է կազմել մոտ 30 հազար եվրո: