18.10.2012 01:08

Բաթումում բացվել է Ճաճա-թաուերը

Բաթումում բացվել է Ճաճա-թաուերը

Այսօր Բաթումում բացվել է Ճաճա-թաուերը: Բացմանը մասնակցել են Բաթումի քաղաքապետ Ջեմալ Անանիձեն եւ Վրաստանի վարչապետ Լեւան Վարշալոմիձեն, հայտնում է Business-Грузия կայքը:

«Դա լինելու է շատրվան-աշտարակ, որից ջրի փոխարեն վրացական ճաճա (մրգօղի) է թափվելու, եւ բոլոր ցանկացողները՝ մեր քաղաքացիները, օտարերկրյա հյուրերը կամ զբոսաշրջիկները, հնարավորություն կեւնենան համտեսել այն», դեռեւս 2012-ի մարտին հայտարարել էր Բաթումի քաղաքային խորհրդի նախագահ Գիորգի Կիրտաձեն, երբ հայտնի դարձավ Ճաճա-թաուերի կառուցման մասին:

Կիրտաձեն այն ժամանակ ասել էր, որ ճաճան շաբաթվա մեջ մեկ անգամ է թափվելու՝ 15 րոպեի ընթացքում, սակայն այսօր բացմանը հավաքված հասարակությունը կարողացավ խմիչքն ըմպել ոչ թե շատրվանից, այլ հատուկ հարմարանքից:

25 մետրանոց Ճաճա-թաուերի շինարարությունը ֆինանսավորել է Բաթումի քաղաքապետարանը, որի վրա կառույցն արժեցել է 810 հազար 055 լարի (մոտ 486 հազար ԱՄՆ դոլար):