11.09.2012 19:44

Արմեն Ռուստամյան. Հայաստանում ժողովրդավարությունը խաթարված է վերից վար

Արմեն Ռուստամյան. Հայաստանում ժողովրդավարությունը խաթարված է վերից վար

ԱԺ աշնանային քառօրյայի ժամանակ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը անդրադարձավ ՏԻՄ ընտրությունների ժամանակ արձանագրված արատավոր երևույթներին: «Սեպտեմբերի 9–ին տեղի ունեցավ ՏԻՄ ընտրությունների առաջին փուլը։ Ցավոք ԱԺ անհաջող ընտրություններից հետո կազմակերպված այս ընտությունները ևս իրենց հերթին փաստում են, որ Հայաստանում ժողովրդավարությունը խաթարված է վերից վար բոլոր հիմնական մակարդակներում՝ ներկայացուցչական, մասնակցային և անմիջական։ Քաղաքակիրթ աշխարհում ՏԻՄ ընտրությունները, կոչված լինելով ապահովել հենց անմիջական ժողովրդավարությունը, իսկապես համարվում են ժողովրդավարության խարիսխը։ Բայց սա միայն քաղաքակիրթ աշխարհում։ Մեզ մոտ այդպիսի իրադարձությունը չափազանց դժվար է անգամ ընտրություն կոչել։ Որովհետև ընտորթյունը նախ և առաջ ենթադրում է, որ քաղաքացին, կարողանալով անկաշկանդ կերպով իրականացնել իր ընտրական իրավունքը, առաջնորդվելով բացառապես իր խղճով և մտքով ձավորում է իշխանության պետական և տեղական մարմինները, որոշում է թե իր անմիջական ղեկավարին, թե՛ երկրի ղեկավարին։ Հայաստանում տեղի է ունենում ճիշտ հակառակը՝ վարչաֆինանսական կիրառման շնորհիվ քաղաքացին ընտրությունների ժամանակ զրկվում է ընտրող դառնալու հնարավորությունից և իշխանությունը հեշտությումաբ կարողանում է ինքն իրեն պարտադրել քաղաքացուն։

Ահաբեկյումների, ճնշումների և ընտրակաշառքի հայտնի իշխանական մեթոդների կիրառմանը լիուլի ականատես եղանք և այս ընրություններին: Բավական է բերել միայն Թալինի, Ախթալայի, Սիսիանի, կապանի և Գյումրիի օրինակները դրանում համոզվելու համար:
Կապանում այս մեթոդների կիրառումը փաստող գործող քաղաքապետի ընտրապայքարից հրաժարումը իշխանական շրջանակները փորձեցին ներկայացնել իբրև նրա անխուսափելի պարտության ապացույց: Այնինչ իշխանական թեկնածուն միայնակ մնալուց հետո էլ անգամ պաշտոնական տվյալներով ավելի քան վեց հազար կապանցի հատուկ գնացել և դեմ է քվեարկել:

Իսկ ընդհանրապես անցած կիրակի ՏԻՄ ընտրություններին մասնակցածների ցածր տոկոսը, հատկապես քաղաքներում, ցույց է տալիս մեր ժողովրդի հիասթափվածությունը ընդհանրապես ընտրություններից: Այս ընթացքով ընտրությունից ընտրություն ժողովուրդը վերջնականապես կորցրել է հավատը, որ կարող է ազատ ընտրություններով իր իշխանությունը իրականացնել երկրում: ԻՍկ սա հենց այն է, ինչ պետք է իշխանություններին սեփականա վերարտադրումը անխափան դարձնելու համար:

Մինչդեռ, Տեղական ինքնակառավարման մարմինների դերը անփախարինելի է իշխանությունը ապակենտրոնացնելու և անմիջապես ժողովրդին մոտեցնելու գործում: Սակայն դա տեղի ունենալ չի կարող, քանի դեռ Հայաստանում գործում է այս միահեծան նախագահական համակարգը, ինչի արդյունքում նույնացած են իշխանական կուսակցությունն ու պետությունը»։