02.11.2013 13:49

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ժամանում են տարածաշրջան

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ժամանում են տարածաշրջան

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, Ֆրանսիայի ներկայացուցիչ Ժակ Ֆորը այսօր կժամանի Բաքու։ Ինչպես տեղեկացնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը, հանգստյան օրերին Ադրբեջան կայցելեն նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Իգոր Պոպովը և ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը։

Նոյեմբերի 4-ին նրանք հանդիպում են ունենալու Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ, ինչից հետո կայցելեն նաև Երևան։

Այցի նպատակը Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպման կազմակերպումն է։