18.10.2012 15:24

Բառոզուն, Ռոմփեյը և Շուլցը կստանան Եվրամիության Նոբելյան մրցանակը

Բառոզուն, Ռոմփեյը և Շուլցը կստանան Եվրամիության Նոբելյան մրցանակը

Օսլոյում Նոբելյան մրցանակի հանձնման հանդիսավոր արարողությանը Եվրամիության կողմից կմասնակցեն Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Բառոզուն, Եվրոպայի Խորհրդի նախագահ Հերման Վան Ռոմփեյը և Եվրախորհրդարանի նախագահ Մարտին Շուլցը: Ինչպես պարզաբանել են ԵՄ ներկայացուցիչները՝ որոշվել է Խաղաղության Նոբելյան մրցանակն ստանալու համար ուղարկել եվրոպական երեք հիմնական ինստիտուտների ղեկավարներին, տեղեկացնում է Reuters-ը:

Դեռ հայտնի չէ, թե պատվիրակներից  ով հանդես կգա հանդիսավոր ճառով, սովորաբար ելույթ է ունենում միայն  մեկ հոգի: Պարզ չէ նաև, թե ԵՄ-ն ուր կուղղի  մրցանակի հետ տրվող 1,15 մլն եվրո պարգևավճարը: Մամուլում ամենից շատ շրջանառվող կարծիքի համաձայն՝ գումարը  կծախսվի բարեգործական նպատակներով:

Հիշեցնենք, որ 2012 թ. խաղաղության Նոբելյան մրցանակի է արժանացել Եվրամիությունը: