04.11.2013 17:41

Անջեյ Կասպրշիկ. Լարվածության մակարդակի նվազումը իմ աշխատանքի գլխավոր նպատակներից մեկն է

Անջեյ Կասպրշիկ. Լարվածության մակարդակի նվազումը իմ աշխատանքի գլխավոր նպատակներից մեկն է

«Ցավոք, հրադադարի վերաբերյալ համաձայնագիրը երբեմն խախտվում է, տեղեկություններ են ստացվում երկու կողմից էլ: Եվ երբ դա տեղի է ունենում, ես փորձում եմ ստուգել իրավիճակը»,- Բաքվում լրագրողներին հայտարարել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը, հաղորդում է ԱՊԱ-ն:

Ըստ որում՝ նա նշել է, որ իր մանդատի էությունը կողմերի միջև վստահության կառուցումն է:  Նա հայտարարել է, որ վստահությանն ուղղված միջոցառումները բազմիցս օգնել են մեղմել իրավիճակը և նվազեցնել լարվածության մակարդակը։ «Լարվածության մակարդակի նվազումը նշանակում է ավելի քիչ զոհեր, ավելի քիչ տուժածներ, և դա իմ աշխատանքի գլխավոր նպատակներից մեկն է»,- ասել է  Կասպրշիկը։