04.11.2013 19:26

Իրանում հակաամերիկյան զանգվածային ցույց է տեղի ունեցել

Իրանում հակաամերիկյան զանգվածային ցույց է տեղի ունեցել

1979 թ. իսլամիստ-ուսանողների կողմից ամերիկյան դեսպանատան գրավման տարեդարձի կապակցությամբ տասնյակ հազարավոր մարդիկ երթի են դուրս եկել Թեհրանի կենտրոնական փողոցներով: Ցուցարարները ԱՄՆ նախկին դեսպանատան առջև  վանկարկել են «Մա՛հ Ամերիկային» և այրել ամերիկյան դրոշը: Ըստ Reuters-ի՝ ակցիան ցույց է տվել, թե որքան  զգալի խոչընդոտներ կան նախագահ Հասան Ռոհանիի՝ ԱՄՆ-ի հետ փոխհարաբերություններում լարվածությունը թուլացնելու նախաձեռնության ճանապարհին: Չնայած նախագահներ Օբամայի և Ռոհանիի՝ վերջերս ունեցած հեռախոսազրույցին՝ հաղորդվում է, որ հակաամերիկյան ցույցին մասնակցելու կոչերը հեռարձակվել են պետական հեռուստատեսությամբ:

1979 թ. նոյեմբերի 4-ին Թեհրանում ԱՄՆ դեսպանատան զավթումից հետո Իրանի և ԱՄՆ-ի միջև խզվեցին դիվանագիտական հարաբերությունները, փոխանցում է BBC-ն: