11.09.2012 21:01

Հանրահայտ «Մյուզ» ռոք-խմբին մեղադրում են գրագողության մեջ

Հանրահայտ «Մյուզ»  ռոք-խմբին մեղադրում են գրագողության մեջ

Ամերիկացի արվեստագետ Չարլս Բոլլֆրասը դատի է տվել «Մյուզ» ռոք խմբի ձայնագրման ստուդիային՝ պահանջելով $3,5մլն-ի փոխհատուցում:

Դատական հայցի առիթ են հանդիսացել «Մյուզի» "The Resistance" ալբոմի "Exogenesis: Symphony Part 1 (Overture)", "Exogenesis: Symphony Part 2 (Cross-Pollination)" и "Exogenesis: Symphony Part 3 (Redemption) ստեղծագործությունները: Հայցվորի խոսքերով 2005թ.-ին նա «Մյուզ»-ին առաջարկել է աշխատել իր՝ "Exogenesis" նախագծի վրա, սակայն խմբի անդամները չեն հետաքրքրվել այդ առաջարկով:

Բոլֆրասին բարկացրել է այն հանգամանքը, որ կարճ ժամանակ անց չորս մասից բաղկացած համանուն ստեղծագործությունը հայտնվել է նրանց ալբոմում: Նա պնդում է , որ ինքը ոչ միայն տվել է  "The Resistance" ալբոմի հիմնական ստեղծագործությունների գաղափարը , այլ նաև ստեղծել է ալբոմի շապիկը:

Հիշեցնենք, որ  "The Resistance" ալբոմը դուրս է եկել 2009-ին  և կարճ ժամանակում գրավել մի շարք հեղինակավոր հիթ-շքերթների առաջին հորիզոնականը: