11.09.2012 21:14

Իննա Չուրիկովային մեղադրում են խարդախության մեջ

Իննա Չուրիկովային մեղադրում են խարդախության մեջ

Օրերս մամուլում հայտնված հրապարակումների համաձայն հանրահայտ ռուս դերասանուհի Իննա Չուրիկովան և նրա ամուսին Գլեբ Պանֆիլովը կողոպուտի են ենթարկվել այն հյուրանոցում, որտեղ անց էին կացնում իրենց արձակուրդը: “Սակայն հինգ աստղանի հյուրանոցի ղեկավարությունը պնդում է , որ արվեստագետների սենյակ ոչ մի կողմնակի անձ չէր կարող մուտք գործել”, -  գրում է vesti.ru-ն:

Ռուսաստանի ԱԳՆ  ներակայացուցչի հետ զրույցում հյուրանոցի աշխատակիցները միտք են հայտնել, որ ամուսինները ձևացնում են, թե իրենց թալանել են, որպեսզի մեծ գումար ստանան ապահովագրական ծառայությունից: Մինչդեռ, ապահովագրական ընկերությունում համոզված են, որ տվյալ դեպքը փոխհատուցման ենթական չէ, քանի որ սովորաբար փոխհատուցում հատկացվում է այնպիսի դեպքերում, երբ տուժածի սեփականությունը կորել կամ վնասվել է օդանավակայանում:

Ինքը Չուրիկովան զարմացել է՝ իմանալով, որ իրենց մեղադրում են խարդախության մեջ: «Մենք ապահովագրած ոչինչ չունենք, բացի մեր առողջությունից: Չե՞ն ամաչում: Շատ իզուր են այդպիսի բան արել, այդ իրենք են մեղավոր: Եթե մեր հյուրանոցը սպասարկող աշխատակազմը այսպիսի բան է ասում, ուրեմն հենց իրենք էլ դա արել են», - հայտարարել է դերասանուհին:

Ներկա պահին ռուս դիվանագետները օգնում են վերակագնել ամուսինների փաստաթղթերը: Գործի նախաքննությամբ զբաղվում են տեղի իրավապահ մարմինները: