11.09.2012 22:01

Ռուզվելտը օգնել է Ստալինին թաքցնել Կատինի սպանությունները

ԱՄՆ-ում հրապարակված մեծածավալ արխիվային նյութերից պարզվել է, որ ամերիկյան կառավարությունը տեղյակ է եղել Կատինյում սովետական ՆԳԺԿ-ի կողմից իրականացված լեհ սպաների մասսայան գնդակահարման մասին:

ԱՄՆ ազգային արխիվում ներկայացված նյութերից կարելի է եղրակացնել, որ 1943-ին ԱՄՆ նախագահ Ֆ. Ռուզվելտը տեղյակ է եղել, որ  Գերմանիան չի մասնակցել լեհերի սպանությանը, չնայած որ հրապարակայնորեն հակառակն է պնդել՝ կարծելով, որ դա կնպաստի Ճապոնիայի և Ռուսաստանի միջև ռազմական դաշինքի կնքմանը:

«Սա նշանակում է, որ ԱՄՆ-ը հենց սկզբից խաբել է  ողջ աշխարհին»,- ասել է Կատինի զոհերի ֆեդերացիայի ներկայացուցիչ Կրիստինա Պիորկովսկան:

Կատինի ողբերգության մասին ԱՄՆ նախագահին տեղյակ է պահել մի ռազմագերի, որը անձամբ  տեսել է գնդակահարված զինվորների մարմինները Սմոլենսկի տակ և հասկացել է, որ նացիստները չեն կարող կազմակերպած լինել այս ոճրագործությունը, քանի որ գնդակահարման պահին նրանք դեռ չէին հասցրել օկուպացնել քաղաքը: