19.10.2012 00:31

Ռուսաստանում ճանապարհների կեսն անբարեկարգ է

Ռուսաստանում ճանապարհների կեսն անբարեկարգ է

 

Ռուսաստանի Գլխավոր դատախազության իրականացրած ստուգումներն պարզել են, որ երկրի դաշնային եւ տարածաշրջանային նշանակության ճանապարհների կեսը չի համապատասխանում նորմատիվային պահանջներին, տեղեկացնում է РИА-Новости-ն: «Հիմնականում դրա պատճառը թերֆինանսավորումը եւ լիազոր մարմինների կողմից վերահսկողության բացակայությունն է», - Պետդուայում ավտոճանապարհներին նվիրված քննարկման ժամանակ ասել է դատախազության ներկայացուցիչ Ալեքսանդր Ռուսեցկին:

Նրա խոսքով, 2012-ին ոլորտում իրականացված ստուգումների արդյունքում հայտնաբերվել է ավելի քան 40 հազար խախտում: Ընդ որում, պարզվել է, որ ՌԴ տարածքում յուրաքանչյուր հինգերորդ ճանապարհատրանսպորտային պատահարը տեղի է ունենում ճանապարհների անմխիթար վիճակի պատճառով: Ըստ դատախազության ներկայացուցչի, ռուսական ճանապարհների հիմնական խնդիրը սխալ գծանշումը կամ դրա բացակայությունն է, ասֆալտե ծածկի դեֆեկտները, հետիոտնի համար նախատեսված նշանների բացակայությունը եւ այլն: