13.11.2013 16:11

Օրվա կադր 2. Տիգրան Սարգսյանը տրակտորից անցավ Lexus-ի

Օրվա կադր 2. Տիգրան Սարգսյանը տրակտորից անցավ Lexus-ի
Առաջին լուսանկարը՝ Արմենպրեսսից

Ըստ Արմենպրեսսի, Տիգրան Սարգսյանն այսօր մասնակցել է «Լեքսուս» ավտոսրահի բացմանը: Այս լուսանկարում, Սարգսյանը փորձում է իրեն Լեքսուսի ղեկին:

Իսկ այս նկարներն արված են ավելի վաղ՝ 2009-ին, երբ Տիգրան Սարգսյանը մասնակցում էր «Panarmenian Expo 2009» ցուցահանդեսին: Այն ժամանակ Տիգրան Սարգսյանը փորձեց մի «կրուգ քշել» տրակտորը, բայց ապարդյուն: Այն տեղում բախվեց մետաղական պատնեշին:

Թե ինչ եղավ այս Լեքսուսի հետ, դեռեւս հայտնի չէ: