13.11.2013 17:33

Ադրբեջանի խորհրդարանականները բողոք են հայտնել Իրանի կողմից Նախիջևանի սահմանի փակման դեմ

Ադրբեջանի խորհրդարանականները բողոք են հայտնել Իրանի կողմից Նախիջևանի  սահմանի փակման դեմ

Ադրբեջանցի պատգամավորները մտահոգություն են հայտնել այն ծանր իրավիճակի կապակցությամբ, որն ստեղծվել է ադրբեջանա-իրանական սահմանում՝ Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունում: «Այսօր Նախիջևանի ԻՀ բնակիչները հայտնվել են Իրանի ղեկավարության կողմից տարվող հակաադրբեջանական քաղաքականության պատանդի կարգավիճակում»,- հայտարարել է Միլի Մեջլիսի պատգամավոր Հուդրատ  Հասնագուլիևը խորհրդարանի նստաշրջանում: «Բոլորովին վերջերս Ռուսաստանում սկսեցին ադրբեջանցի միգրանտների հալածանքները: Եւ այդ հալածանքների ֆոնին Իրանը փակեց Նախիջևանի սահմանը»,- ասել է պատգամավորը և ընդգծել, թե անհարժեշտ է, որպեսզի Ադրբեջանը դիմի միջազգային կազմակերպություններին, այդ թվում՝ Իսլամական համագործակցության կազմակերպությանը և ՄԱԿ-ին՝ Ադրբեջանի հետ իրանական սահմանը բացելու պահանջով: Հասանգուլիևը նաև քննադատել է Իրանում ադրբեջանական սփյուռքին, ինչպես նաև Ադրբեջանի այն քաղաքացիներին, ովքեր իրանամետ հայացքներ ունեն, նաև՝ Ադրբեջանում բնակվող Իրանի քաղաքացիներին: «Իրանի ադրբեջանցիները պետք է ավելի ակտիվ լինեն, որպեսզի իրանական իշխանությունների կողմից ճնշումներ թույլ չտան Բաքվի նկատմամբ: Ինչ վերաբերում է Իրանին պաշտպանող ադրբեջանցիներին, ապա այդ քաղաքացիները հաճախ են մասնակցում հակաիսրայելական ցույցերին, այրում են այդ երկրի դրոշը, հայտարարում են, թե իրենք արդարության կողմնակիցներ են: Ինչո՞ւ այսօր նրանք հանդես չեն գալիս ընդդեմ Իրանի իշխանությունների՝ Նախիջևանի դեմ կատարվող գործողությունների »,- նշել է պատգամավորը, փոխանցում է Interfax.az-ը: