19.10.2012 15:21

Վրաստանի նախագահի օդանավում անսարքություններ չեն հայտնաբերվել

Վրաստանի նախագահի օդանավում անսարքություններ չեն հայտնաբերվել

Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի օդանավը, որով նա Թբիլիսի էր վերադառնում Բուխարեստից՝ Եվրոպական ժողովրդական կուսակցության կոնգրեսից, ստիպված է եղել վերադառնալ Բուխարեստի օդանավակայան` անսարքությունների պատճառով:

Ռումինական հեռուստատեսության փոխանցմամբ, նախագահական Boeing-ի օդաչուներն Օտպեն միջազգային  օդանավակայանում արտակարգ վայրէջքի թույլտվություն են խնդրել օդ բարձրանալուց 20 րոպե հետո:

Օդանավակայանի մամլո քարտուղարը հայտնել է, թե տեխզննումից հետո պարզվել է, որ օդանավի վիճակը նորմալ է, անսարքություններ չեն հայտնաբերվել, և այսօր օրվա երկրորդ կեսին նախագահը տուն կվերադառնա: