19.10.2012 16:23

ԼՂՀ-ում կբացվի «Թումո» կենտրոն

ԼՂՀ-ում կբացվի «Թումո» կենտրոն

ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 18-ին ընդունել է ամերիկահայ բարերարներ Սեմ եւ Սիլվա Սիմոնյաններին ու նրանց ուղեկցող անձանց: Այդ մասին iLur.am-ին տեղեկացնում են ԼՂՀ նախագահի մամլո ծառայությունից:

Հանդիպման ընթացքում քննարկվել են մայրաքաղաք Ստեփանակերտում «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի հիմնադրման հետ կապված հարցեր:

Նախագահ Սահակյանը նշել է, որ նման կենտրոնի առկայությունն Արցախում հանդիսանում է ինտելեկտուալ ոլորտում ներդրումների լավագույն տարբերակներից մեկը, որը մեծ խթան կհանդիսանա հանրապետությունում տեղեկատվական տեխնոլոգիաների եւ մատաղ սերնդի մտավոր կարողությունների զարգացման համար: