20.11.2013 21:59

Խամենեին չի նահանջի, նա տրամադրված է ապտակներ հասցնելու

Խամենեին չի նահանջի, նա տրամադրված է ապտակներ հասցնելու

Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին չորեքշաբթի հայտարարել է, որ Թեհրանն իր միջուկային իրավունքներից «ոչ մի կաթիլ» չի զիջի:

Այս հայտարարությունն արվել է այն օրը, երբ Իրանն իր միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների նոր ռաունդն է սկսում միջազգային տերությունների հետ: Խամենեին ասել է, որ անմիջականորեն չի միջամտի Ժնևում անցկացվող բանակցություններին, սակայն ինքը «կարմիր գիծ» է քաշել իր երկրի բանակցողների համար, որից անդին նրանք չեն համարձակվի անցնել՝ արևմտյան տերությունների ճնշման ներքո:

Իրանի փաստացի ղեկավարը նաև նշել է, որ ֆրանսիացի պաշտոնյաները «ոչ միայն ենթարկվում են Միացյալ Նահանգների ազդեցությանը, այլև ծնկի են իջել իսրայելական վարչակարգի առաջ»: Վերջում Խամենեին հայտարարել է, որ Իրանը «ապտակ կհասցնի ագրեսորի հենց դեմքին», բայց չի մանրամասնել, թե ինչպես է դա արվելու, փոխանցում է MIGnews-ը: