24.11.2013 13:41

Բեկում Ժնեւում. Իրանն ու գերտերությունները միջուկային ծրագրի հարցում հասել են համաձայնության

Բեկում Ժնեւում. Իրանն ու գերտերությունները միջուկային ծրագրի հարցում հասել են համաձայնության

Գերտերությունները ներկայացնող բանակցային վեցնյակի եւ Իրանի միջեւ ժամանակավոր համաձայնություն է կնքվել, որով կոչ են անում Թեհրանին սահմանափակել միջուկային ծրագիրը` այդ երկրի դեմ կիրառվող պատժամջոցների նվազեցման դիմաց: Հայտնում է haaretz-ը: ԻԻՀ ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը, բանակցային վայր հանդիսացած հյուրանոցի մոտ հավաքաված լրագրողների մոտով անցնելիս` հայտարարել է. «Այո, մենք համաձայնություն ունենք»: Ֆրանսիայի ԱԳ նախարար Լորան Ֆաբիուսն էլ, ի պատասխան հարցի, թե արդյո՞ք համաձայնություն եղել է, ասել է` այո, եւ մատով` դեպի վերեւ նշան է ցույց տվել:

Նշենք, որ բանակցությունների նպատակն էր մշակել` 6 ամսվա ընթացքում Իրանի միջուկային ծրագրի սառեցման հարցում համաձայնության հասնելու նախագիծ, ինչպես նաեւ իրանցիներին առաջարկել տնտեսական խիստ պատժամիջոցների սահմանափակ նվազեցում: Եթե համաձայնությունը չխախտվի, ապա կողմերը բանակցություններ կվարեն համաձայնագրի վերջնական փուլի շուրջ, որով պետք է համոզեն Իրանին չստեղծել միջուկային զենք:

 

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման արդեն ողջունել է այս համաձայնությունը` այն անվանելով մեծ բեկում, նշելով, միաժամանակ, որ Իրանը չի կարող օգտագործել այս բանակցությունները որպես իր միջուկային ծրագրի «քողածածկույթ»: