25.11.2013 20:59

Սամմութ. Իրանի և միջազգային հանրության միջև համաձայնությունը լավ նորություն է Կովկասի համար

Սամմութ. Իրանի և միջազգային հանրության միջև համաձայնությունը լավ նորություն է Կովկասի համար

Իրանի և միջազգային հանրության միջև համաձայնությունը լավ նորություն է նաև Կովկասի տարածաշրջանի համար: Commonspace.eu ինտերնետային էջում նման կարծիք է արտահայտել բրիտանացի վերլուծաբան, LINKS ոչ կառավարական կազմակերպության տնօրեն Դեննիս Սամմութը: Նրա կարծիքով, Իրանը կարևորագույն հարևան է Հարավային Կովկասի երկրների համար, և միջուկային պրոբլեմի հետ կապված լարվածության աճը, ինչպես նաև հնարավոր էսկալացիան սպառնում էր նաև տարածաշրջանի կայունությանը, ընդ որում,  բազմաթիվ առումներով, այդ թվում, ռազմական հակամարտության սանձազերծման ճանապարհով, ինչպես նաև փախստականների հետ կապված պոտենցիալ ճգնաժամամի միջոցով: «Միջազգային հանրության դիրքորոշումը, որը ձգտում է սանձազերծել Իրանի ոչ խաղաղ միջուկային ամբիզիաները, նույնպես կարևոր է տարածաշրջանի անվտանգության համար: Համաձայնությունը, որը տեղի է ունեցել Ժնևում, բացում է Իրանի ճանապարհը, որպեսզի նա ավելի կառուցողական դեր խաղա միջազգային գործերում, այդ թվում նաև հարևան տարածաշրջաններում, Օրինակ, Կովկասում: Չնայած, դեռ շատ բան պետք է արվի, որպեսզի միջուկային պրոբլեմն ամբողջովին լուծվի, քանի որ այդ գործարքը առաջին քայլն է Իրանի` միջազգային դիվանագիտության կառուցողական անդամի կարգավիճակին վերադառնալու ճանապրհին: Համաձայնագիրը նաև Եվրոպական Միության հաջողությունն է: ԵՄ գերագույն ներկայացուցիչ Քեթրին Էշթոնը, ով հանդիսանում էր երկխոսությունների գլխավոր բանակցողը, հսկայական ջանքեր ներդրեց դրանք հաջողությամբ ավարտելու համար»,-ընդգծել է Աամմութը: