25.11.2013 21:03

Իրանի դեսպան. Եկել է ղարաբաղյան հակամարտությունը կարգավորելու ժամանակը

 Իրանի դեսպան. Եկել է ղարաբաղյան հակամարտությունը կարգավորելու ժամանակը

Իրանը սատարում է ցանկացած խաղաղ բանակցություն, որն ուղղված է Հայաստանի և Ադրբեջանի միջեւ հակամարտության կարագավորմանը:

Ինչպես հաղորդում է SalamNews-ը, այս մասին հայտարարել է Ադրբեջանում Իրանի դեսպան Մոհսին Պակ Այինը, մեկնաբանելով Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիեւի հանդիպումը: «Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպումը դրական իրադարձություն է հակամարտության կարգավորման ճանապարհին: Իրանը դրական է գնահատում նաև այդ հանդիպումը: Մենք կարծում ենք, որ եկել է ղարաբաղյան հակամարտությունը կարգավորելու ժամանակը»,-հայտարարել է դեսպանը: Նա նաև նշել է, որ ղարաբաղյան պրոբլեմի լուծված չլինելու հանգամանքը վնասում է ոչ միայն Ադրբեջանին և Հայաստանին, այլ նաև տարածաշրջանի մյուս երկրների, մասնավորապես, նաև Իրանին: