20.10.2012 00:08

Ֆրանսիացի գիտնականները կասկածի տակ են դնում ԳՄՕ պարունակող սնունդի վնասակարության թեզը

Ֆրանսիացի գիտնականները կասկածի տակ են դնում ԳՄՕ պարունակող սնունդի վնասակարության թեզը

Ֆրանսիացի ակադեմիկոսները գիտականորեն չհիմնավորված եւ մեթոդաբանորեն ոչ կոռեկտ են համարել սենսացիոն հետազոտությունը, որի արդյունքում հայտարարվել, է, թե գենետիկորեն մոդիֆիկացված բույսերը լուրջ վնաս են պատճառում առողջությանը: Նրանք իշխանություններից պահանջել են՝ ստեղծել այնպիսի աշխատանքային պայմաններ, որոնց դեպքում գիտական ուսումնասիրության արդյունքները նախ կքննարկվեն գիտնականների կողմից, այնուհետեւ՝ կհյտնվեն մամուլում:

«Մեթոդոլոգիայի եւ մեկնաբանման մեջ բազմաթիվ սխալների պտճառով, ԶԼՄ-ում հայտնված հոդվածի տվյալները չեն կարող հարցականի տակ դնել նախկին ուսումնասիրությունները, որոնք վկայում են ԳՄՕ եգիպտացորենի եւ ընդհանրապես գենետիկորեն մոդիֆիկացված բույսերի անվտանգ եւ կենդանիների ու մարդկանց օգտագործման համար պիտանի լինելու փաստը», - ասվում է Ֆրանսիայի գյուղատնտեսական, բժշկական, դեղագործական, տեխնոլոգիական եւ անասնաբուժական ակադեմիաների համատեղ հայտարարության մեջ:  

Սեպտեմբերի կեսերին գիտնականների մի խումբ Food and Chemical Toxicology ամսագրում տպված հոդվածում պնդում էին, որ ԳՄՕ եգիպտացորենը նշանակալիորեն մեծացնում է փորձարկման ենթարկված կենդանիների մահացությունը:

Խումբը փորձարկումներ է իրականացրել առնետների վրա, որոնք կերակրվել են NK603 տեսակի եգիպտացորենով: Փորձերի արդյունքները ցույց են տվել, որ արու առնետների մոտ 2,5-5,5 անգամ ավելի են հանդիպում կյարդի ախտահարման դեպքերը եւ չորս անգամ ավելի՝ քաղցկեղի դեպքերը: Հետազոտությունների արդյունքները լայնորեն տարածվեցին համաշխարհային մամուլում:

Այնուամենայնիվ, շատ գիտնականներ քննադատաբար ընդունեցին այդ արդյունքները՝ նկատելով դրանցում մի շարք մեթոդաբանական սխալներ: