20.10.2012 01:07

Բրիտանացիները օդից ու ջրից վառելիք են արտադրում

Բրիտանացիները օդից ու ջրից վառելիք են արտադրում

Բրիտանացի գիտնականների խումբը մշակել է մթնոլորտային օդի բաղկացուցիչներից ստացվող վառելիքի  բացառիկ տեխնոլոգիան, որը հնարավորություն կտա լուծել Երկրի էներգետիկ խնդիրը եւ կրճատել մթնոլորտում ածխաթթու գազի չափաբաժինը, գրում է բրիտանական Independent  պարբերականը:

Ըստ աղբյուրի, Անգլիայի հյուսիս-արեւելքում գտնվող Սթոկթոն-օն-Թիս քաղաքում գործող ոչ մեծ ընկերությունը այս տարվա օգոստոսից ի վեր կարողացել է արտադրել մթնոլորտային ածխաթթու գազից ու ջրային գոլորշուց սինթեզված հինգ լիտր վառելիք:

«Մենք օդից վերցրել ենք Ածխածնի երկօքսիդը, ջրից՝ ջրածինը եւ այդ տարրերը վերածել ենք վառելիքի: Մինչ այդ ոչ ոք ոչ մեր երկրում, ոչ որքան գիտեմ, արտասահմանում, նման բան չի արել: Հողուկը նույնպիսի հոտ եւ տեսք ունի, ինչ բենզինը, բայց այն շատ ավելի մաքուր ապրանք է, քան նավթից ստացված բենզինը», - պատմել է ընկերության ղեկավար Փիթեր Հարրիսոնը: Նա իր գյուտը ներկայացրել է Լոնդոնի Մեխանիկական ինժեներիայի ինստիտուտում:

Ներկայումս Սինթեզի գործընթացը նախնական փուլում է գտնվում եւ էլեկտրացանցից սնուցվող էլեկտրաէներգիայի կարիք ունի, սակայն հետագայում գյուտարարները հույս ունեն էներգիան ստանալ վերականգնվող աղբյուրներից: Ընկերությունը հույս ունի մոտական երկու տարիների ընթացքում կոմերցիոն մասշտաբի գործարան կառուցել, որը կկարողանա օրական մեկ տոննա վառելիք արտադրել:

«Այս ամենը շատ լավ է հնչում, ճշմարիտ լինելու համար, բայց սա ճշմարիտ է», հայտարարել է Մեխանիկական ինժեներիայի ինստիտուտի էներգետիկայի եւ շրջական միջավայրի դեպարտամենտի ղեկավար Տիմ Ֆոքսը: