28.11.2013 18:09

Շախմատի թիմային առաջնություն. Հայաստան-ԱՄՆ (ուղիղ)

Շախմատի թիմային առաջնություն. Հայաստան-ԱՄՆ (ուղիղ)

Հայաստանի շախմատի հավաքականը այսօր աշխարհի թիմային առաջնության երրորդ տուրում ուժերն է չափում ԱՄՆ հավաքականի հետ:

1․ Լևոն Արոնյան-Հիկարու Նակամուրա

2․ Գատա Կամսկի-Սերգեյ Մովսիսյան

3․ Վլադիմիր Հակոբյան-Ալեքսանդր Օնիշչուկ

4․ Վարուժան Հակոբյան-Գաբրիել Սարգսյա

Տուրի մյուս խաղերում կհանդիպեն.

Ռուսաստան – Չինաստան, Ուկրաինա – Ադրբեջան, Գերմանիա – Հոլանդիա, Թուրքիա – Եգիպտոս:

Մեկնարկային  փուլում հայ շախմատիստները ոչ ոքի  են խաղացել Ռուսաստանի հետ՝ 2:2, իսկ երեկ՝ 3-1 հաշվով առավելության են հասել Եգիպտոսի նկատմամբ:

Երկու տուրերի արդյունքում Հայաստանի հավաքականը 3 միավորով գրավում է 4-րդ տեղը: Ուկրաինան, Գերմանիան և Ադրբեջանը չորս միավորով գլխավորում են մրցաշարային աղյուսակը: Չինաստանը և ԱՄՆ-ն ունեն երկուական միավոր, իսկ ռուսաստանցի շախմատիստների ակտիվում ընդամենը մեկ միավոր է: Մյուս հավաքականները միավորներ չեն հավաքել:

Աշխարհի թիմային առաջնությունները անց են կացվում 1985 թ.-ից: Առաջնության 10 մասնակիցները ընտրվում են շախմատային օլիմպիադաների և մայրցամաքային առաջնությունների արդյունքում:

Առաջնությունը կտևի մինչև դեկտեմբերի 6-ը:

Live chess broadcast powered by ChessBomb and Chessdom

 

Live chess broadcast powered by ChessBomb and Chessdom

 

Live chess broadcast powered by ChessBomb and Chessdom