11.09.2012 23:48

Փրկարարները երկրորդ անգամ փրկեցին քաղաքացու կյանքը

Փրկարարները երկրորդ անգամ փրկեցին քաղաքացու կյանքը

Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության ստորաբաժանմանը քիչ առաջ հաջողվել է փրկել ինքնասպանության փորձ կատարող քաղաքացու կյանքը:

Ինչպես արդեն տեղեկացրել է iLur.am-ը, քաղաքացին փորձում էր ցած նետվել Երեւանի Տիգրան Մեծ փողոցի 24 շենքի տանիքից: Ի դեպ, ինքնասպանության փորձ կատարող քաղաքացին երկու տարի առաջ եւս փորձել է ցած նետվել նույն փողոցում գտնվող: "Սթար" սուպերմարկետի շենքի տանիքից, ինչը տեղի չի ունեցել միայն փրկարարների շնորհիվ: