30.11.2013 18:34

Իրանի նախագահը հույս է հայտնել, որ կկարգավորվեն ԱՄՆ-ի հետ հարաբերությունները

Իրանի նախագահը հույս է հայտնել, որ կկարգավորվեն ԱՄՆ-ի հետ հարաբերությունները

Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոուհանին ամերիկյան Financial Times թերթին տված հարցազրույցում հայտարարել է, որ թույլ չի տա չեզոքացնել Իրանի բոլոր միջուկային օբյեկտները, քանի որ դա Իրանի համար «կարմիր գիծ» է հանդիսանում: Նա կրկնել է, որ Իրանը չի պատրաստվում ստեղծել միջուկային զենք, իսկ միջուկային ծրագիրը բացառապես խաղաղ նպատակներ է հետապնդում:

Անդրադառնալով իրանա-ամերիկյան հարաբերություններին՝ Ռոհանին հայտարարել է. «ԱՄՆ-ի և Իրանի միջև 35 տարի առկա խնդիրները շատ բարդ են և չեն կարող լուծվել կարճ ժամկետներում: Մեզ այս փուլում պետք է թուլացնել լարվածությունը և քայլ առ քայլ ստեղծել փոխադարձ վստահություն»:

Ռոհանին նաև հավելել է, որ վերջին ժամանակներում ԱՄՆ-Իրան  հարաբերություններում առաջացել է որոշակի թափանցիկություն, որը հետագայում կարող է ավելի ամրապնդվել: