20.10.2012 16:24

Իրանում մահապարտ ահաբեկիչն իրեն պայթեցրել է մզկիթի մոտ

Իրանում մահապարտ ահաբեկիչն իրեն պայթեցրել է մզկիթի մոտ

Ուրբաթ օրը Իրանի հարավ-արևելքում գտնվող մզկիթներից մեկի  հարևանությամբ մահապարտ ահաբեկիչը պայթեցրել է ռումբ, ինչի հետևանքով մեկ մարդ է զոհվել,  մի քանիսը վիրավորվել են, հայտնում է AP գործակալությունը:

Պայթյունը որոտացել է Չահ-Բեհար քաղաքում, այն պահին, երբ ահաբեկիչը փորձել է փախչել իրեն հետապնդող ոստիկաններից: Իրավապահ մարմիններին, բարեբախտաբար, հաջողվել է կանխել  հանցագործի մուտքը ուրբաթօրյա աղոթքի եկած հավատացյալներով լի մզկիթ:

«Ռոյթերս» լրատվական գործակալության տվյալների համաձայն՝ Չահ-Բեհար քաղաքում գտնվող մզկիթն առաջին անգամ չէ, որ ահաբեկիչների թիրախի է վերածվում: 2010թ.  մահապարտների կողմից իրականացված  երկու պայթյունների հետևանքով այստեղ զոհվել էր 30 մարդ: