12.09.2012 00:38

Բուլղարիան բացեց հաշիվը. 1-0

Բուլղարիան բացեց հաշիվը. 1-0

2014 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական փուլի B խմբի Բուլղարիա-Հայաստան հանդիպման 44-րդ րոպեին դաշտի տերերը բացեցին խաղի հաշիվը: Գոլի հեղինակ դարձավ Բուլղարիայի հավաքականի եւ հոլանդական ՊՍՎ-Էյնդհովենի պաշտպան Քրիստիան Մանոլեւը: Այժմ թիմերը գնացել են ընդմիջման: 

Նշենք, որ սա այս ընտրական փուլում Հայաստանի հավաքականի երկրորդ հանդիպումն է: Առաջին խաղում, սեպտեմբերի 7-ին մեր ֆուտբոլիստները մրցակցի հարկի տակ հաղթել են Մալթայի հավաքականին նվազագույն՝ 1-0 հաշվով: