22.10.2012 12:50

Մրցավարը խաղի ընթացքում 9 կարմիր քարտ է ցույց տվել

Մրցավարը խաղի ընթացքում 9 կարմիր քարտ է ցույց տվել

Մեքսիկայի ֆուտբոլի առաջնության երկրորդ դիվիզիոնի «Էստուդիանտես» - «Տակոս Դորադոս» (2:1) խաղում մրցավարը ինը կարմիր քարտ է ցույց տվել:

Խաղի ընթացքում թիմերի միջեւ խոշոր ծեծկռտուք է սկսվել, որին մասնակցել են բոլոր խաղացողները եւ պահեստայինները: Կրքերը հանդարտվելուց հետո մրցավարը 9 հոգու հեռացրել է դաշտից, հաղորդում է A Bola-ն: Թիմերը հանդիպման մնացած հատվածը շարունակել են 7-ական խաղացողով: