22.10.2012 12:43

Գվինեա-Բիսաուում 7 կարմիր բերետավոր է զոհվել. Իշխանությունները մեղադրել են Պորտուգալիային

Գվինեա-Բիսաուում 7 կարմիր բերետավոր է զոհվել. Իշխանությունները մեղադրել են Պորտուգալիային

Կիրակի գիշերը Գվինեա-Բիսաուում «կարմիր բերետավորների» հատուկ նշանակության զորամասերից մեկի վրա իրականացված հարձակման հետևանքով 7 զինծառայող է զոհվել: Երկրի իշխանությունների որակմամբ՝  կատարվածը ռազմական հեղաշրջման փորձ է:

Չնայած նրան, որ հարձակումն իրականացնողների ինքնությունն առայժմ հայտնի չէ, գվինեական իշխանությունները մեղադրանք են հնչեցրել Պորտուգալիայի հասցեին: Պաշտոնական Լիսաբոնն առայժմ չի արձագանքել այդ մեղադրանքներին:

Աղբյուրը՝ ИТАР-ТАСС
Լուսանկարը՝ EPA/ИТАР-ТАСС