22.10.2012 12:59

Բեյրությում՝ կառավարության կողմնակիցների և հակառակորդնրի միջև հրաձգություն է ընթանում

Բեյրությում՝ կառավարության կողմնակիցների և հակառակորդնրի միջև հրաձգություն է ընթանում

Բեյրութի հարավարևմտյան հատվածում «Ալ-Մուսթաքբալ» ընդդիմադիր շարժման և կառավարական կուսակցությունների ակտիվիստների միջև փոխհրաձգություն է ընթանում:

Ռազմական բախումների կիզակետը Արաբական համալսարանի հարակից տարածքն է, որտեղ անդադար կրակահերթի որոտներ են լսվում: Կողմերը կիրառում են գնդացիրներ և ականանետներ: Քիչ առաջ ընդհարման գոտի են ժամանել մեխանիզացված  զորամիավորումներ, որոնք փորձում են կարգ ու կանոն հաստատել շրջակա բնակավայրերում:  Վաղ առավոտից դեպքի վայրում աշխատում է շտապ օգնության ծառայությունը, որը վիրավորներին տեղափոխում է մոտակա հիվանդանոցներ:

Բեյրութի այս հատվածում իրավիճակը սրվել է քաղաքում անցկացված հակասիրիական ցույցից և կիրակի օրը կառավարական շենքը գրավելու անհաջող փորձից հետո:

«Ալ-Ջեդիդ» հեռուստաալիքի փոխանցմամբ՝  գիշերը հարձակում է իրակացվել պաղեստինական ճամբարների տարածքի վրա: Այս գոտում ընթացող ռազմական գործողություններին մասնակցում են իսլամական ծայրահեղական խմբերը:

Աղբյուրը՝ ИТАР-ТАСС
Լուսանկարը՝ EPA/ИТАР-ТАСС